AM
31 Հուլիս 2012 - 10:40 AMT

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Օլիմպիադայի 1/8 եզրափակչում կհանդիպի Սամիր Բրահիմի հետ

Հայտնի է դարձել Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանի (մինչև 52կգ) մրցակիցը:

Լոնդոնում ընթացող Օլիմպիադայի 1/8 եզրափակչում նա կհանդիպի ալժիրցի Սամիր Բրահիմի հետ, որն անցավ մրցաշարի հաջորդ շրջան՝ հաղթելով ավստրալացի Դարրեն Վուդսին:

Իսկ Դավիթ Հայրապետյանը (49 կգ ք/կ) առաջին մենամարտը կանցկացնի օգոստոսի 4-ին, 1/8 եզրափակչում նա ուժերը կչափի Ջենթոնիզ Օրտիս (Պուերտո Ռիկո)-Տետտ Սուլեման (Գանա) զույգի հաղթողի հետ: