AM
2 December 2004 - 16:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԻԱՑԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ

Ինչպես տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ քարտուղարության ղեկավար Մոհամմադ Ջավադ Աթրչիան տեղեկացրել է, որ Իրանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը վավերացրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Սիրիայի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային համաձայնագրին միանալու մասին պաշտոնական հայցերը: Այժմ այդ համաձայնագրին անդամակցում են 10 պետություն` Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Օման, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Սիրիան: Ներկայումս հիմնադիր երկրների քննարկմանն է ներկայացված Բուլղարիայի, Ղրղզըստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հայցերը: