AM
31 Հուլիս 2012 - 13:07 AMT

ՄՕԿ նախագահը խորհուրդ է տվել Ուկրաինային պայքարել 2022թ Օլիմպիական խաղերի անցկացման համար

Ժակ Ռոգեն հաստստել է Ուկրաինայի վարչապետին, որ Կարպատները համապատասխանում են 2022թ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման պահանջներին:

«Օլիմպիադայի շրջանակներում ես խոսակցություն եմ ունեցել ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեի հետ և նա ինձ պատմել է այն մասին, որ Կարպատները համապատասխանում են ձմեռային Օլիմպիադայի անցկացման պահանջներին»,-վարչապետ Ազարովի խոսքը փոխանցում է «Ինտերֆաքսը»: