Այսօր Մոսկվայում խորհրդատվություններ են ընթանում Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-պետությունների արտաքին գործերի, պաշտպանության եւ ֆինանսների նախարարների տեղակալների միջեւ: Հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն այժմէական միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, նրանք կքննարկեն նաեւ փաստաթղթեր, որոնք կընդգրկվեն Հավաքական անվտանգության խորհրդի գարնանային նստաշրջանի օրակարգում: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: