AM
4 December 2004 - 15:03 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Ուկրաինական հատուկ ծառայություններից արդեն ազդանշաններ են եղել, որ ադրբեջանցի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված են ընդդիմության զանգվածային գործողություններում եւ հակաօրինական գործունեություն են տանում: Մասնավորապես, մասնակցում են վարչական շենքերի շրջափակմանը եւ քարոզում են որոշակի թեկնածուի օգտին, ինչը ուկրաինական օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա քաղաքացիներին: Այդպիսով, անուղղակիորեն հաստավում են բազմիցս հայտնված տեղեկությունները այն մասին, որ վրացական «Խմառայի» եւ ուկրաինական «Պոռաի» նման երիտասարդական կազմակերպությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում եւ այլ երկրներում դեռեւս անվանում չունեցող կազմակերպությունները ունեն ընդհանուր համակարգող կենտրոն»,-ընդգծել են Ադրբեջանի իրավապահ մարմինների աղբյուրները: «Բոլոր մեր հասնող ազդանշանները մենք ուշադիր ուսումնասիրում ենք»,-նշել են աղբյուրները: «Ադրբեջանում նման ռադիկալ երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը կկասեցվի: Նման կազմակերպությունների արտերկրյա հովանավորները նույնիսկ թող չփորձեն էլ ստեղծել դրանք Ադրբեջանի տարածքում: Շատերն են ցանկանում խախտել մեր երկրի կայունությունը: Սակայն դա ոչ ոքի չի հաջողվի»,-հայտարարել է իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Մուսա Մուսաեւը: Այդ մասին հաղորդել է «Կովկասյան հանգույց» անկախ գործակալությունը: