Երեկ Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը այցելել է Նորագավիթում գտնվող Հայաստանի միակ վրացական Սբ.Հարություն եկեղեցին (նախկին հայկական գավիթ, որը փոխանցվել է Հայաստանի վրացական համայնքին): Ռուլովսը այցելել է նաեւ «Էրեբունի» հիվանդանոց: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էրեբունի հիվանդանոցում վրացի մասնագետների եւ ուսանողների վերապատրաստման վերաբերյալ:
Երեկ տեղի է ունեցել Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի (ՀՎԳՀԱ) առաջին նիստը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաղորդել է, որ Վրաստանը ներկայացրել է Հայաստանին սեփականաշնորհման ենթակա վրացական ձեռնարկությունների ցուցակը հայկական ներդրումների համար: Ինչպես հայտարարել է նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի «մեծամասնական» խմբակցության նախագահ Բեսո Ջուղելին, իր գլխավորած խմբակցությունը 2005 թվականի հունվարին հանդես կգա առաջարկով` համապատասխան օրենքինց հանել դրույթը հայ-վրացական սահմանը հատելու համար նախատեսված վճարումների վերաբերյալ, ինչը թույլ կտա աշխուժացնել առեւտուրը Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ տարածքում: Հաստատված կարգի համաձայն Ասոցիացիայում կգործի 10 հանձնաժողով յուրաքանչյուր կողմից:






