AM
1 Օգոստոս 2012 - 12:54 AMT

Սկավառականետ Զոլտան Կովագոն բաց կթողնի Օլիմպիադան` հակադոպինգային օրենսդրությունը խախտելու պատճառով

Հունգարացի սկավառականետ Զոլտան Կովագոն բաց կթողնի Լոնդոնի Օլիմպիական խաղերը` հակադոպինգային օրենսդրությունը խախտելու պատճառով: Ինչպես հաղորդում են հունգարական ԶԼՄ-ները, նա երկու տարով որակազրկվել է: Աթենքի խաղերի արծաթե մեդալակիրը Լոնդոնում մեդալի հավակնորդներից մեկն էր` մայիսի սկզբին սկավառակը նետելով 68.21 մետր հեռավորությամբ: Նախորդ տարի հունգարացին հրաժարվել էր հանձնել դոպինգ-անալիզ, և ՄՖՀԱ-ն բողոքարկել է հունգարական դոպինգային ծառայության որոշումը, որն արդարացրել էր մարզիկին: