AM
1 Օգոստոս 2012 - 11:22 AMT

«Բարսելոնան» շարունակում է գլխավորել աշխարհի լավագույն ակումբների ցուցակը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգաին ֆեդերացիան (IFFHS) օգոստոսի 1-ին հրապարակել է աշխարհի լավագույն ակումբների նորացված ցուցակը:

Արդյունքում լավագույն ակումբ է ճանաչվել իսպանական «Բարսելոնան», որն ունի 356 միավոր: 2-րդ տեղում է «Ունիվերսիդադ դե Չիլին» (Չիլի) 339,5 միավորով: 3-րդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որն ունի 295 միավոր:

Լավագույնների տասնյակում են նաև «Բավարիան» (Գերմանիա), «Ատլետիկոն» (Իսպանիա), «Բոկա Խունիորսը» (Արգենտինա), «Չելսին» (Անգլիա), «Լիբերտադը» (Պարագվայ), «Կորինտիանսը» (Բրազիլիա) և «Վելես Սարսֆիլդը» (Արգենտինա):