Երեկ երեկոյան Սոֆիայում նախնական պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վ.Օսկանյանի եւ Է.Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կայացել է աշխատանքային ընթրիքի ժամանակ: Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի եւ նրա հեռանկարների հարցեր: Վ.Օսկանյանը Սոֆիայում է գտնվում ԵԱՀԿ 12-րդ նախարարական հանդիպման շրջանակներում: