ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի առաջին խաղում բելառուսական «ԲԱՏԷ»-ն ոչ ոքի խաղաց «Դեբրեցենի» հետ: Երկու գնդակն էլ խփեց Իբրահիմ Սիդիբեն:
Առաջին խաղակեսում բավականին սակավ էին վտանգավոր պահերը: Խաղը գնում էր «ԲԱՏԷ»-ի թելադրանքով, որն անընդհատ հարձակվում էր, սակայն, առանց սրության:
Երկրորդ խաղակեսում հյուրերն ավելի սուր սկսեցին գործել: Նրանք ավելի հաճախ էին հայտնվում հակառակորդի խաղադաշտում: «ԲԱՏԷ»-ն, որտեղ հանդես է գալիս Զավեն Բադոյանը, 1:1 հաշվով խաղաց «Դեբրեցենի» հետ: Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 7-ին:






