Ուկրաինայում տեղի է ունեցել Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գրիգորի Կոմիշենկոյի մրցանակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշարը:
Մրցումներին մասնակցում են Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Լեհաստանի ու Լիտվայի պատանի մարզիկները: Մրցաշարն ընտրական էր, որոշվում էին այդ երկրների հավաքականների կազմը երիտասարդների շրջանում, որը տեղի կունենա սեպտեմբերին Թայլանդում:
Ուկրաինայի հայերի միության մարզական դպրոցն էր ներկայացնում Կորյուն Սահրադյանը, նա զբաղեցրեց 3-րդ տեղը: Նա չորս հաղթանակ տարավ Ուկրաինայի, Մոլդովայի ու Ռուսաստանի մարզիկների հանդեպ:
Ուկրաինայի հայերի միության մարզական դպրոցում պարապմունքները վարում է միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Մանվել Սահրադյանը, հայտնում է analitika.at.ua-ն:






