AM
7 December 2004 - 18:54 AMT

ՔՈԼԻՆ ՓԱՈՒԷԼԼԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՈՐ ԶԱՐԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ

«Սառեցված հակամարտությունները Վրաստանի, Մոլդովայի «խռովարար տարածքների» եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում մնում են սառեցված Սառը պատերազմի ավարտից հետո նույնիսկ 15 տարի անց», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլլը: Նախկին ԽՍՀՄ տարածքում տեղ գտած հակամարտությունների կարգավորման գործում վերջին տարիներին ոչ մի էական առաջխաղացում չի արձանագրվել, գտնում է նա: Փաուէլլի կարծիքով` «ԵԱՀԿ-ի կողմից նոր զարկ է անհրաժեշտ այդ հակամարտությունների կարգավորման համար: Հնարավոր է հետաքրքիր է, որ պետքարտուղարի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է իր անվանումով, այլ ոչ թե արպես Ադրբեջանի մի մասը, ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի «խռովարար տարածքների»: