AM
2 Օգոստոս 2012 - 11:20 AMT

Ջերեմի Հանթ. Լոնդոնի տրանսպորտային համակարգը կարողանում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ

Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների ու սպորտի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ չնայած բազում հոռետեսական կանխատեսումների, Լոնդոնի տրանսպորտային համակարգը հաջողությամբ է աշխատում մեծ ծանրաբեռնվածությամբ, որն ակնկալվում էր Օլիմպիադայի պատճառով:

«Մենք շատ ենք շփվել լոնդոնցիների հետ, որպեսզի նրանք նպաստեն ծանրաբեռնվածության նվազմանը: Մեծ թվով մարդիկ այժմ տանն են կատարում իրենց պարտականությունները: Արդյունքում, անկախ կանխատեսումներից, տրանսպորտային համակարգը կատարում է խնդիրները՝ մարդիկ կարողանում են ժամանակին հասնել մրցումներին ու վերադառնալ»,-մեջբերում են նախարարին տեղական թերթերը: