AM
2 Օգոստոս 2012 - 11:37 AMT

Ուրիխանյանը Յուրի Վարդանյանին՝ ԱՄՆ-ում բնակվելով կարելի էր մտածել Հայաստանի ծանրամարտի մասին

ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քննադատությունը ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին, որտեղ Վարդանյանը խոսել է Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:

«Կառաջարկեի, որ պարոն Վարդանյանը, երբ բնակվում էր ԱՄՆ-ում, այն ժամանակ մտածեր ծանրորդների նախապատրաստման մասին, նպաստեր իրավիճակի բարելավմանը, ջանքեր գործադրեր, որ մեր մարզական աշխարհում, մասնավորապես, այդ մարզաձևում, տիրի պրոֆեսիոնալիզմն ու բարձր մարզական պատրաստվծությունը»,-ասել է նա ասուլիսում:

Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում մեր թիմի ելույթները Օլիմպիադայում, Ուրիխանյանն ասել է. «Շատ եմ ուզում ապրել այն բերկրանքը, որ ունենում են այն երկրների քաղաքացիները, որոնց մարզիկները վերադառնում են հաղթանակով»: «Ես մաղթում եմ մեր մասնակիցներին հաջողություն, եռանդ, ամուր կամք ու մրցանակներ»:

Ըստ նրա, երբ հայ մարզիկները վերադառնան, համապատասխան կառույցներն ի դեմս ֆեդերացիաների ու ԱՕԿ-ի կքննարկեն նրանց ելույթներն ու գնահատականներ կտան, որից հետո նա, մասնագետ չլինելով սպորտի ոլորտում, կկարողանա իր անձնական կարծիքը հայտնել Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ելույթների մասին: