AM
8 December 2004 - 17:44 AMT

ՀԱԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

«Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում 1992 թվականին հայտարարել են հետեւյալը` «Հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի եւ մարդկային ուժի հստակ առավելությունը … կարելի է ենթադրել, որ մինչեւ Ղարաբաղի անկումը ընդամենը մի քանի շաբաթ է մնացել …Ակնհայտ են, որ դրան ամենայն հավանականությամբ հաջորդելու են ցեղասպանությունը եւ տեղահանումը»: Հայաստանի արգտործնախարար Վ.Օսկանյանը ԵԱՀԿ 12-րդ նստաշրջանի իր ելույթում այս մեջբերումն է արել եվրախորհրդարանականների հայտարարությունից` ասելով, որ «թող ձեզ համար հիմք հանդիսանան ոչ թե իմ բառերը, այլեւ Եվրախորհրդարանականների խոսքերը»: Գրեթե կես միլիոն հայ փախստականներ Ադրբեջանից դեռ սպասում են հակամարտության կարգավորմանը, նշել է նա: Վ.Օսկանյանը հիշատակել է նաեւ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին ԼՂՀ գրավյալ հայկական տարածքների հանդեպ, որտեղ պետական ծրագրեր են իրականացվում` բնակեցնելով հայերի տները ադրբեջանցի տեղահանվածներով: Ադրբեջանի այդ քաղաքականությունը դատապարտել է նույնիսկ ՄԱԿ-ը, որը պահանջում է Ադրբեջանից փոխհատուցել հայերին, որոնց տները բնակեցվում են ադրբեջանցի տեղահանվածներով: Օսկանյանի ելույթի առնչությամբ մենք ցանկանում ենք հիշեցնել նաեւ 1991 թվականի մայիսի 1-ի ԱՄՆ Սենատի որոշումից մի հատված. «Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ը եւ Ադրբեջանականի կառավարությունը ուժգնացրել են իրենց հարձակումները Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հայ բնակիչների վրա, եւ խորհրդային ու ադրբեջանական զինված ուժերը ավերել են հայկական գյուղերն ու տեղահանել են Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա տարածքների հայ բնակչությանը.
1. Դատապարտել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակա տարածքներում ու Հայաստանում բնակվող անմեղ մարդկանց վրա հարձակումները:
2. Դատապարտել զինված ուժերի լայնամասշտաբ օգտագործումը, ինչպես նաեւ անզեն բնակչության գնդակոծելը Հայաստանի արեւելյան եւ հարավային սահմաններում»: