Կրասնոդարի «Կուբանը» մոտ է Ամստերդամի «Այաքսի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին ձեռք բերելուն, հաղորդում է հոլանդական մամուլը:
Ներկա պահին ֆուտբոլիստը մտածում է ռուսական ակումբի հետ քառամյա պայմանագրի առաջարկի մասին: Նշվում է, որ հիմա տրանսֆերը գտնվում է հենց Օզբիլիսի ձեռքում, քանի որ ակումբները համաձայնեցրել են տեղափոխման գումարը` շուրջ 2 մլն եվրո:
Անցած սեզոնում Օզբիլիսն Ամստերդամի ակումբում անցկացրել է 14 խաղ` աչքի ընկներով երկու գոլերով և երկու գոլային փոխանցումներով:






