Մայքլ Ֆելփսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում հաղթող է դարձել 200 մ համալիր լողի մրցատարածությունում: 1 րոպե 54,27 վայրկյան արդյունքով նա առաջ է անցել իր հայրենակից Ռայան Լոխտեից և հունգարացի Լասլո Չեխից:
Ֆելփսը նվաճել է իր 16-րդ և օլիմպիական 20-րդ մեդալները: Հազիվ թե ինչ-որ մեկն առաջիկա տասնամյակում կարողանա կրկնել լողորդի բացարձակ ձեռքբերումը: Խորհրդային մարմնամարզիկ Լարիսա Լատինինայի անցած ռեկորդը` 18 մեդալ, անգերազանցելի է մնացել 48 տարի:
«Եթե ինչ-որ մեկն ինձ մրցատարածությունում ասեր, որ ես գնում եմ համաշխարհային ռեկորդի, ապա ես կկարողանայի ավելի արագ լողալ երկրորդ 100 մետրը: Բայց ես շեշտը դրել էի մրցատարածության առաջին կեսի վրա: Մի քիչ ափսոսում եմ, որ ավարտին ավելի դանդաղ լողացի: Բայց Օլիմպիադայում այս մրցատարածությունում երրորդ անգամ անընդմեջ «ոսկի» նվաճելն արտասովոր բան է»,- Ֆելփսի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






