AM
3 Օգոստոս 2012 - 07:32 AMT

Եվրոպայի լիգայի ընտրական փուլում «Մետալուրգը» ոչ ոքի է խաղացել «Տրոմսեի» հետ

Եվրոպայի լիգայի ընտրական փուլում Դոնեցկի «Մետալուրգը» 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Տրոմսեի» (Նորվեգիա) հետ: Հյուրերի միակ գոլը իր հաշվին է գրել Ջորջե Լազիչը:

«Մետալուրգի» հիմնական կազմում առանց փոխարինողների խաղացին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Արտակ Եդիգարյանը:

«Խաղը երկու կողմից էլ վատը չէր: Մենք երկար էինք հարմարվում սինթետիկ գազոնին, հատկապես խաղի առաջին րոպեներին: Մրցակիցը նախաձեռնութոյւն ուներ հանդիպման սկզբում: Հետո մենք հավասարեցրեցինք խաղը: Ցավոք, ցավալի սխալը առաջին խաղակեսի վերջում մեր ընդունած գոլի պատճառ դարձավ: Մեզ համար սա վատ արդյունք չէ»,-Պյատենկոյի խոսքն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը: