Դեկտեմբերի 11-ին Ախալքալակում կկայանա Ջավախքի առաջին հասարակական խորհրդաժողովը` կազմակերպված տարածաշրջանի Հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից: Խորհրդաժողովը նվիրված է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, այդ համաժողովը միակը չէ` կանցկացվեն նմանատիպ խորհրդաժողովներ նվիրված մշակութային եւ լեզվական հարցերին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման խնդիրներին: Խորհրդաժողովը կանցկացվի «Ինտեգրում, բայց ոչ թե միաձուլում» նշանաբանով: Կազմակերպիչները նշանաբանն ընտրել են նկատի ունենալով, որ հանդես գալով Վրաստանի հետ ինտեգրման օգտին` Ջավախքի հասարակական կազմակերպությունները դեմ են Վրաստանի իշխանությունների կողմից վարվող միաձուլման քաղաքականությանը: