AM
10 December 2004 - 18:53 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ՊԻԿԵՏ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԲԱՔՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

«Հանուն ապագայի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները պահանջում են ստեղծել համատեղ ադրբեջանա-վրացական հանձանժողով` հետաքննելու համար Վրաստանում տարեց ադրբեջանուհու սպանության միջադեպը: Այդ մասին ասվում է վրացական կառավարությանն ուղղված պահանջագրում, որն ընթերցվել է հինգշաբթի օրը Բաքվում Վրաստանի դեսպանատան առջեւ բողոքի գործողության մասնակիցների` շարժման անդամների կողմից: Շարժման անդամները հայտարարել են, որ եթե նրանց պահանջները չկատարվեն, նրանք ամեն շաբաթ բողոքի գործողություններ կանցկացնեն Բաքվում վրացական դիվանագիտական առաքելության առջեւ: