AM
11 December 2004 - 15:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ՀԵՆՑ ԱՅՍ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ. ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵՐԿԻՐ, ԳՏՆՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԹԵՐԹԸ

«ԱՄՆ-ին բոլորովին հարկավոր չէ, որ Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեն անվտանգության գոտի կազմող տարածքները: Հայաստանը հարկավոր է ԱՄՆ-ին հենց այս սահմաններում եւ այս կարգավիճակով. որպես հաղթանակած երկիր», «Հայկական Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հայկական ընդդիմության ազդեցիկ ներկայացուցիչ, որի անունը չի նշվում: Վերջերս ղարաբաղյան հարցի շուրջ նկատվող միջազգային ակտիվացումը նպատակ ունի ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա` երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու նպատակով, համոզված է նա: