AM
4 Օգոստոս 2012 - 07:48 AMT

Օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանն ընդգրկվել է FILA Փառքի սրահում

Ռուսաստանցի Նատալյա Յառիգինան վերընտրվել է Ըմբշամարտի միավորված ուժերի միջազգային ֆեդերացիայի բյուրոյում: FILA կոնգրեսը, որի ժամանակ կայացան ընտրությունները, տեղի ունեցավ ուրբաթ օրը Լոնդոնում, որտեղ օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում մեկնարկում են ըմբիշները:

Կոնգրեսից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանն ընդգրկվեց FILA Փառքի սրահում: