AM
4 Օգոստոս 2012 - 07:48 AMT

Օգոստոսի 4-ին Օլիմպիական խաղերում հանդես կգա ծանրորդ Նորայր Վարդանյանը

Օլիմպիադայի 8-րդ օրը կխաղարկվի մեդալների 25 հավաքածու: Այսօր տեղի կունենան մրցումներ 23 մարզաձևում՝ թեթև ատլետիկա, բադմինտոն, բասկետբոլ առափնյա վոլեյբոլ, բռնցքամարտ, հեծանվասպորտ, ջրացատկ, սուսերամարտ, ֆուտբոլ, հանդբոլ, խոտի հոկեյ, ակադեմիական թիավարում, առագաստային սպորտ, ծանրամարտ և այլն:

Օգոստոսի 4-ին Հայաստանը կներկայացնի ծանրորդ Նորայր Վարդանյանը, նա հանդես կգա մինչև 94 կգ քաշային կարգում: Նա ելույթը կսկսի Երևանի ժամանակով 22:00-ին: