AM
14 December 2004 - 18:13 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՕԳՏԻՆ

«Մենք աջակցում ենք Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության հարցին միայն այն պայմանով, որ բանակցությունների ավարտի ժամկետը բաց պետք է թողնվի: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի բանակցությունների ընթացքում հետեւեն մարդու իրավունքների հարցում այդ երկրում տեղի ունեցող առաջընթացին, պահանջեն դուրս բերել Կիպրոսից թուրքական զինուժը եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը», հայտարարել է Ֆրանսիայի ընդիմադիր սոցիալիստական կուսակցության ղեկավար Ժուլիեն Դրեյը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերջնական լուծման համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ, ինչն այսօր ողջունել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, երեկ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն: