«Թուրքիայի ներկայացուցիչները ցանկանում են շուրջ 30 բիզնես-նախագծեր իրագործել Լեռնային Ղարաբաղում, սակայն դրան վճռականորեն խոչընդոտում է Ադրբեջանը», հայտարարել է «Ավանդույթ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը` Ստեփանակերտում կայացած «Պատերազմի տնտեսությունից դեպի խաղաղության տնտեսություն» գրքի շնորհանդեսի ժամանակ: Այս մասին այսօր տեղեկացրել է «Ազգ» թերթը` վկայակոչելով «Մեդիամաքս» գործակալությունը: