Մի քանի հարյուր ադրբեջանուհիներ մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքների խախատման կապակցությամբ, ինչը նրանք համարում են անձնագրում հիջաբով լուսանկարվելու արգելքը: Ինչպես տեղեկացնում է day.az գործակալությունը, այդ մասին հայտարարել են Ադրբեջանի իսլամական կուսակցությունում: «Այդ քաղաքացիներն անձնագրի բացակայության դեպքում չեն կարող աշխատանքի ընդունվել, երկրի սահմաններից դուրս գալ ուխտագնացություն կատարելու»,- նշել է Իսլամական կուսակցության մամուլի քարտուղար Գ.Ջաբրաիլը: