AM
5 Օգոստոս 2012 - 13:54 AMT

Ռուսաստանի սպորտի նախարարը մեղադրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ոչ օբյեկտիվ լինելու մեջ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կարող է Ռուսաստանին վերաբերել, եթե ոչ կանխակալ, ապա, համենայն դեպս, ոչ օբյեկտիվ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Սովետսկիյ սպորտը», հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Այս հայտարարությունը կապված է հեծանվորդուհի Յուլիա Բարանովային մրցումներից հեռացնելու որոշման հետ:

Նա հայտարարել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Լոնդոն է բերել 140 կասկածելի փորձանմուշ: Ընդ որում, Մուտկոն հավելել է, որ համոզված է ռուս մարզիկների «մաքուր լինելու» մեջ, քանի որ նրանք ստուգվել են ռուսական հակադոպինգային ծառայության կողմից: