AM
5 Օգոստոս 2012 - 15:32 AMT

Արսեն Ջուլֆալակյանը ապահովեց Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը

Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Էմին Ահմադովին:

Առաջին մրցափուլում հայ մարզիկը շատ վստահ գործեց և կարողացավ գլորել մրցակցին` վաստակելով մեկ միավոր: Նա ուժեղ էր նաև երկրորդ մրցափուլում և հաղթեց 3:0 հաշվով: Ջուլֆալակյանը մտավ եզրափակիչ և ապահովեց Հայաստանի համար առաջին մեդալը:

Եզրափակչում նա կմրցի ռուս Ռոման Վլասովի հետ, ով հաղթել է Ալեքսանդր Կազակևիչին (Լիտվա):

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ուժեղ է եղել Դանիյար Կոբոնովից (Ղրղզստան), իսկ 1/4-ում` բելառուս Ալեքսանդր Կիկինովից: