AM
17 December 2004 - 14:19 AMT

ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ԿԻՊՐՈՍԸ

Նախօրեին Բրյուսելում Եվրամիության երկրների ղեկավարների եւ կառավարության գագաթնաժողովում որոշում է կայացվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսել, եթե Թուրքիան ճանաչի Կիպրոսի հանրապետության անկախությունն ու ամբողջականությունը: Բանակցությունները կարող են սկսվել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այսօր առավոտյան սկսվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները ԵՄ գործող նախագահ, Հոլանդիայի վարչապետ Ժան Պետեր Բալքենենդեի հետ` Կիպրոսի խնդրի առնչությամբ: Բանակցությունների ավարտից հետո վերջնական որոշում կկայացվի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ վերջինիս հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ: