Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակչում հանդիպեց Իրանի ներկայացուցիչ Բաշիր Բաբաջանզադեհի հետ:
Հայաստանի ներկայացուցիչն առաջին մրցափուլում զիջեց մրցակցին` 0:1 հաշվով: Սակայն նա կարողացավ հավաքվել, և ինչպես Հասան Բարոևի հետ առաջին մարտում, այս անգամ ևս հաղթեց` 1:0, ընդհանուր հաշիվը դարձնելով 1:1: Վերջին` երրորդ մրցափուլում, իրանցի ըմբիշին հաջողվեց միավոր վաստակել և հաղթանակի հասնել 3:1 հաշվով:
Եթե Բաբաջանզադեն կարողանա հասնել մինչև եզրափակիչ, Պատրիկեևը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար:
Մինչ այդ Պատրիկեևը երեք մրցափուլերում հաղթել էր ռուսաստանցի Հասան Բարոևին:






