AM
7 Օգոստոս 2012 - 06:36 AMT

Դոնեցկի «Շախտյորը» 4:0 հաշվով հաղթել է «Վոլինին», Հերիխ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ

Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» 4:0 հաշվով հաղթել է «Վոլինին»: Դոնեցկյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանը: Գոլի հեղինակ են դարձել նաև Մարկո Դևիչը և Ալեքս Թեյշեյրան:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հաղթանակից հետո ընդգծել է, որ իր թիմն ակնհայտ առավելություն ուներ: «Ամբողջ խաղի ընթացքում նախաձեռնությունը մեր ձեռքում էր: Արագ գոլ խփեցինք և դա մեզ վստահություն ներշնչեց»,- Լուչեսկուի խոսքը հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:

«Շախտյորը» հավաքել է 12 միավոր և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: