Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վոլինի» դարպասին խփած երկու գոլերից հետո, ընդգծել է, որ նրանք վաստակել են շատ կարևոր 3 միավոր: Խաղն ավարտվել է «Շախտյորի» հաղթանակով` 4:0 հավով: «Ամենակարևորն այն է, որ մենք նույն ուղով շարժվենք և չշեղվենք դրանից: Եթե ամեն ինչ հենց այդպես էլ լինի, մենք հարյուր տոկոսով պատրաստ կլինենք Չեմպիոնների լիգային»,-ասել է ֆուտբոլիստը:
Ըստ Մխիթարյանի, մրցակիցը լավ էր գործում, փոխում էր խաղի ոճը և անում էր ամեն ինչ, որպեսզի փոխանցումների միջոցով դուրս գար պաշտպանությունից, սակայն իր թիմն ավելի լավ էր գործում: «Մենք շատ լուրջ էինք նախապատրաստվել խաղին: Մեր մարզիչն ասել էր, որ եթե գոլ չխփենք և թուլանանք, նրանք կարող են պատժել մեզ դրա համար: Մենք շատ լավ հիշում էինք նախորդ տարվա դժվար խաղերը, ուստի չենք հանգստացել ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ խաղերից հետո: Ընդհակառակը, փորձում էինք ավելի լավ խաղալ»:






