Կրասնոդարի «Կուբանը» ձեռք է բերել Հայաստանի հավաքականի 2 խաղացողների` Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արաս Օզբիլիսին և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանին:
Օզբիլիսի համար ակումբը վճարել է միլիոն եվրո և ստորագրել 4 տարվա պայմանագիր, իսկ Մանոյանի հետ պայմանագիրը 3 տարվա համար է: Գործարքի գումարի մասին չի հաղորդվում, հայտնում է sportbox.ru-ն:
Նախորդ խաղաշրջանի ընթացքում «Կուբանը» ձեռք էր բերել Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` կիսապաշտպան Մարկոս Պիզելլիին:






