AM
23 December 2004 - 15:15 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 22-ից սկսած Վրաստանի պետական հեռուստատեսությամբ սկսել են եթեր դուրս գալ հայերեն լեզվով հաղորդումներ: Այդ մասին հաղորդում է «Ա-Ինֆո» անկախ գործակալությունը: Այդ օրվանից, յուրաքանչյուր չորեքշաբթի ողջ Վրաստանի տարածքով կհեռարձակվի 30-րոպեանոց հաղորդում հայերեն լեզվով: Այդպիսով իրականանում է նախագահ Մ.Սահակշվիլու նախընտրական խոստումներից եւս մեկը: