AM
23 December 2004 - 15:23 AMT

ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՎԵՆ ԹԲԻԼԻՍԻ-ՆԻՆՈԾՄԻՆԴԱ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Վրաստանի 2005 թվականի բյուջեի նախագծում հատուկ տեղ է հատկացված Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի վերականգնման ֆինանսավորմանը: Բյուջեի նախագծի քննարկումները երկրի խորհրդարանում սկսվել են նախօրեին: Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողաիդելին խոստացել է, որ անպայման կգտնվեն այդ նախագծի ֆինանսավորման աղբյուրներ: Այդ մասին հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: