Անգլիական ֆուտբոլային պրեմիեր լիգայի ակումբները պլանավորում են քննարկել նոր կանոնների ներմուծման հնարավորությունն աճող աշխատավարձերի, տրանսֆերային վճարումների վրա վերահսկողության համար: Թիմերի ներկայացուցիչների հանդիպումը պետք է կայանա սեպտեմբերի 11-ին: Քննարկման արդյունքը կարող է դառնալ լիգայում աշխատավարձերի վերին սահման ներմուծելու մասին որոշումը:
Վերջերս անգլիական ակումբները հրապարակել են վերջին ֆինանսական տարվա ընթացքում իրենց հաշիվների մասին տվյալները: Հաշվետվության համաձայն, 2010/2011 սեզոնում Անգլիայի 20 լավագույն թիմերի վնասները կազմել են 361 մլն ֆունտ: Միաժամանակ միայն 8 թիմեր են ֆինանսական տարին ավարտել շահույթով` վաստակելով 97,4 մլն ֆունտ: Մնացած 11 ակումբները կրել են 458 մլն ֆունտի վնաս, հաղորդում է championat.com-ը:






