Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան) լավ ծանոթ է Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ մրցաշարում իր մրցակցին և մարտին կմոտենա առավելագույն տրամադրվածությամբ, ասել է մարզիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը:
Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում Ալոյանը կհանդիպի մոնղոլ Տուգստոգտ Նյամբայարի հետ:
«Մենք լավ ենք ուսումնասիրել մոնղոլ բռնցքամարտիկին: Հիմա նա ավելի է ուժեղացել, բայց մենք գիտենք, որ նա քաշի հետ կապված խնդիրներ ունի, որոնք կազդեն նրա արագության վրա»,- Կրավցովի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:
Նա նշել է, որ 2011-ի ԱԱ-ի մրցակցի մոտ լավ են մշակված գործողությունները պաշտպանությունում և հակագրոհներում: «Կփորձենք կիսաեզրափակչին մոտենալ առավելագույն տրամադրվածությամբ և կենտրոնացվածությամբ»,- ասել է մարզիչը: Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտերը կկայանան օգոստոսի 11-12-ին:






