Առաջիկայում Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բժշկական զննում կանցնի «Կուբանում», որից հետո պայմանագիր կստորագրի ռուսական ակումբի հետ:
«Մեզ մոտ անցում կատարելու բանակցությունների ակտիվ փուլը սկսվել է այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը հաստատել թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն»,- «Կուբանի» մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոյի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա նշել է, որ Օզբիլիսն անցել է եվրոպական ֆուտբոլի հիանալի դպրոց և, չնայած իր երիտասարդ տարիքին, նա ազգային հավաքականի մակարդակի փորձառու խաղացող է և իսկական պրոֆեսիոնալ. «Այնպես որ մենք չենք կասկածում, որ նա օգտակար կլինի թիմին: Մեզ մնում է սպասել բուժզննման արդյունքներին, որպեսզի իսկույն պայմանագիր ստորագրենք»: Գործարքի մարմասնեըը չեն հրապարակվում, սակայն transfermarkt.de մասնագիտացված պորտալի գնահատմամբ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 600 հազար եվրո:






