AM
9 Օգոստոս 2012 - 08:03 AMT

Դաստին Մարտինը և Ջոնի Դյուրանը սահմանել են դելտապլանով բաց տարածության վրա թռիքչի նոր ռեկորդ

Ամերիկացի Դաստին Մարտինը և ավստրիալացի Ջոնի Դյուրանը սահմանել են դելտապլանով բաց տարածության վրա թռիչքի նոր համաշխարհային ռեկորդ: Դաստինը 11 ժամվա ընթացքում թռչել է 764 կմ, իսկ Ջոնին` 759 կմ:

Նրանք թռիչքը սկսել են Տեխասում Զապատա օդանավակայանից առավոտյան ժամը 10-ին: Թռիչքի ժամանակ օդաչուները ռադիոկապ են հաստատել, երբեմն էլ վիզուալ հետևել միմյանց: Նրանք վայրէջք են կատարել Լաբբոկի մոտ: Դաստինի թռիչքն ավելի երկար է եղել: Թռիչքները տևել են 11 ժամ 69 կմ/ժ միջին արագությամբ: