AM
9 August 2012 - 10:11 AMT

Սիրիայի սահմանին ապստամբները Հալեպի հայ բնակչի են առևանգել. Նրանք փրկագին են պահանջում

Սիրիա – Լիբանանի սահմանին ապստամբները առևանգել են Հալեպի 22-ամյա հայ բնակիչ Հովսեփ Բալմանուկյանին. նրանք փրկագին են պահանջում` 20 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, ով չցանկացավ հրապարակել իր ինքնությունը:

Նրա խոսքով` երիտասարդի ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

«20 հազար դոլար փող են ուզում: Ամենայն հավանականության` ծնողները կվճարեն փրկագինը, քանի որ վերջիններս ապստամբներին խնդրել են այն իջեցնել, բայց պատասխան են ստացել` «ոչ մի կոպեկ չենք իջեցնի»,- ասաց համայնքի ներկայացուցիչը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` իրենց տեղեկություններով` փրկագինն ուզում է վճարել Սիրիայի հայ համայնքը, որի հետ մեզ դեռ չի հաջողվում կապնվել: