Ռուսաստանը խնդիրներ չունի Սոչիում 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման հետ, հայտարարել է ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն:
Ռուսական ԶԼՄ-ներում վերջերս տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ափամերձ շրջաններում Օլիմպիական օբյեկտների կառուցումը ձգձգվում է: Մասնավորապես, ժամանակին շահագործման կարող է չհանձնվել Կենտրոնական օլիմպիական մարզադաշտը, որտեղ ծրագրվում է իրականացնել 2014թ խաղերի բացումը:
«Սոչի Օլիմպիական խաղերը հրաշալի են լինելու: Դրանց կազմակերպման հետ կապված խնդիրներ չկան»,-ասել է Ռոգգեն: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014թ փետրվարի 7-23:






