AM
12 January 2005 - 15:24 AMT

ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ

Կրասնոդարի երկրամասում բնակվող մեսխեթցի թուրքերի համար ամերիկյան կառավարությունը 2004 թ. փետրվարից բացել է ԱՄՆ-ում վերաբնակվելու ծրագիր: Ընդհանուր առմամբ հայտարարություններ են ստացվել 11250 հոգուց: Շուրջ 200 մարդ արդեն հայտնվել են օվկիանոսից այն կողմ: Առաջին խումբը, որը հուլիսին մեկնել էր Ֆիլադելֆիա, արդեն տեղավորվել է: Մարդիկ ստացել են վարորդական իրավունք, ձեռք են բերել ավտոմեքենաներ, տեղավորվել են աշխատանքի, սովորում են անգլերեն: Ինչպես հաղորդում է «Կովկասյան հանգույցը», շաբաթ օրը, հունվարի 15-ին, «Մասնագիտությունը` թղթակից» հաղորդման մեջ նախատեսվում է սյուժեի ցուցադրում այն մասին, թե ինչպես են մեսխեթցի թուրքերը տեղափոխվում ԱՄՆ: