AM
13 January 2005 - 15:06 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

«Կովկասյան հանգույցի» հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հաստատել է 15 մլն դոլարի հատկացումը Լեռնային Ղարաբաղին: Օգնությունը կիրագործվի Վաշինգտոնում տեղակայված Հայկական օգնության հիմնադրամի միջոցով, իսկ USAID-ին կզբաղվի կազմակերպական հարցերով: USAID-ին հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենախոշոր դոնոր-գործընկերը: «Անկախ փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, USAID-ի նման քայլը մեկ անգամ եւս հաստատում է, որ ամերիկահայերի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության հիմնական դոնոր են հանդիսանում ԱՄՆ պաշտոնական կառույցները»: