AM
10 Օգոստոս 2012 - 06:46 AMT

Մոսկվայի «Դինամոն» հեշտությամբ հաղթահարել է Եվրոպայի լիգայի երրորդ նախընտրական փուլը

Մոսկվայի «Դինամոն» Եվրոպայի լիգաի երրորդ նախընտրական փուլում 5 անպատասխան գնդակ է խփել շոտլանդական «Դանդի Յունայթեդի» դարպասին և նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Դինամոյի» դարպասը այս հանդիպման ժամանակ պաշտպանել է երկրորդ դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով նախօրեին տոնել էր իր 38-ամյակը:

Խաղի հաշիվը բացվել է հենց առաջին 1,5 րոպեների ընթացքում:

Երկու հանդիպումների արդյունքում «Դինամոն» հաղթանակ է տարել 7:2 հաշվով: