Դոնեցկի «Մետալուրգը»չի կարողացել հաղթահարել Եվրոպայի լիգայի երրորդ նախընտրական փուլը: Պատասխան խաղում դոնեցկյան թիմը 0:1 հաշվով պարտվել է նորվեգական «Տրոմսեին»:Առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: «Մետալուրգի» հիմնական կազմում հանդես են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը և Գևորգ Ղազարյանը:
«Ցավալի սխալները հանգեցրին նրան, որ մենք առաջ չենք շարժվելու Եվրոպայի լիգայում»,- «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիրմիր Պյատենկոյի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:






