«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 5 գոլերով գլխավորում է ուկրաինական առաջնության ռմբարկուների ցուցակը, իր կարծիքով կիսվել է հիմնական կազմում տեղի համար մրցակցության մասին, որն առկա է Դոնեցկի կոլեկտիվում նոր սեզոնում:
«Ֆուտբոլում անփոխարինելի մարդիկ չկան: Մարզումների ժամանակ իմ խնդիրն է ապացուցել, որ ես կարող եմ խաղալ և օգուտ բերել ակումբին: Ես շնորհակալ եմ Միստերին նրա համար, որ նա ինձ հնարավորություն է տալիս հանդես գալ 90 րոպե: Եթե նա որոշի ինձ փոխարինել այլ ֆուտբոլիստով կամ թողնել պահեստայինների կազմում, ես դա նույնպես կհասկանամ, քանի որ «Շախտյորում» մեծ մրցակցություն է»,- խոստովանել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանի խոսքով, «Շախտյորում» նրա դիրքում կարող են խաղալ Ալեքս Տեյշեյրան, Էդուարդոն, Դևիչը և Իլսինյոն. «Այնպես որ մեծ մոտ շատ մեծ մրցակցություն է հիմնականում կազմում տեղի համար»:






