Քենիան ցանկանում է ձեռք բերել 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում գտնվող Քենիայի վարչապետ Ռաիլա Օդինգան:
«Քենիան պատրաստ է դառնալ առաջին աֆրիկյան երկիրը, որի տարածքում տեղի կունենա Օլիմպիադան»,- ասել է նա այսօր բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Օդինգան ժամանել է Լոնդոն ներկա Օլիմպիադայի խաղերին ներկա գտնվելու համար:
«Դեռ 1968-ին մենք մեր առաջ նպատակ էինք դրել անցկացնել Օլիմպիադան»,- հաղորդել է վարչապետը: Սակայն, մասնագետների կարծիքով, Քենիան լուրջ մրցակիցներ ունի: 2024-ի Օլիմպիադայի անցկացման իրավունքը ցանկանում են ձեռք բերել Արգենտինան, Մարոկկոն, Եգիպտոսը, ինչպես նաև Նյու Յորքը:






