AM
17 January 2005 - 16:47 AMT

ՀՆԴԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԵԴԱ ԱՆՈՒՆՈՎ ՓՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԵՄ

«Չենք ցանկանում, որ մեր սիրելի Վեդան ապրի Հայաստանում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչեւ մինուս 14 աստիճան», նման կարգախոսներով տասնայկ երեխաներ են դուրս եկել բողոքի ակցիայի հնդկական Բանգավոր քաղաքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ ակցիան կազմակերպել է «Մարդիկ հանուն կենդանիների» կազմակերպությունը: Երեւանի կենդանաբանական այգում բնակվող Գրանտ փղի բախտը չի բերում հարսնացուների հետ. Կոմալան, որին պետք է բերեին անցյալ տարի, թունավորվեց եւ սատկեց, իսկ նոր հարսնացուին չեն ուզում տալ երեխաները: