Թեեւ «դեպի Ռուսաստան կողմնորոշման» ավանդայան մոտեցման տարրերը դեռեւս պահպանվում են Հայաստանի արտաքին քաղաքական մտածողության մեջ, դրանք այնուամենայնիվ աստիճանաբար փոխարինվում են պրագմատիկ քաղաքականությամբ», գտնում է Շուշան Խաթլամաջյանը` «Նոր քաղաքականություն» ինտերնետ պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը: «Ռազմաքաղաքական տեսակետից Ռուսաստանը իսկապես Հայաստանի դաշնակիցն է…այլ բան է, որ Ռուսաստանի լոկ ռազմական ներկայությունը Հայաստանում չի լուծում նրանց ռազմավարական խնդիրների ողջ համալիրը», շարունակում է նա: Հայաստանի հետ հարաբերությունները, բացի նշված «ռազմակայանային» բաղկացուցիչից, հեղինակի կարծիքով, առանձնապես ոչ մի բանով աչքի չեն ընկնում: Հոդվածում տեսակետ է հայտնում, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ակտիվ քաղաքականություն չի վարում: «Ամեն դեպքում, նրա գործունեությունը «ցուցադրական, պաշտոնական» բնույթ է կրում…Նրա առաջին դեմքերը…հազվադեպ են հայտնվում հեռուստատեսության էկրաններին, գրեթե բացակայում են բանավեճերի ժամանակ եւ այլն: «Դա բացատրվում է կամ դիվանագիտական աշխատանքի խիստ հնաոճ լինելու հանգամանքով, կամ էլ Ռուսաստանը չափից շատ է համոզված Հայաստանի մեջ», եզրակացնում է Շ.Խաթլամաջյանը: