AM
15 Օգոստոս 2012 - 07:02 AMT

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել «Կուբանը»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել «Կուբանը», որտեղից նախօրեին հեռացել էր Դան Պետերսկուն:

38-ամյա հայ մասնագետի թեկնածությունը դիտարկվում է ռուսական ակումբի ղեկավարության կողմից` Ռուսաստանի երկրորդ հավաքականի մարզիչ Յուրի Կրասնոժանի թեկնածությանը զուգահեռ, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսսը»:

Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա Մինասյանը կարող է աշխատել «Կուբանում»` համտեղելով երկու մարզչական պաշտոնները: